Եվրամիությունը քննադատում է Մոլդովայի՝ ընտրական համակարգը փոխելու մտադրությունը:
Անցած շաբաթ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարել էին, որ փոփոխություններում կանայք և փոքրամասնությունները պատշաճ ներկայացված չեն: Վենետիկի հանձնաժողովը եզրահանգել էր, որ «այսպիսի հիմնարար փոփոխությունը ցանկալի չէ այս պահին»:
Եվրամիության խոսնակի փոխանցմամբ էլ՝ «առաջարկված փոփոխությունները մի շարք լուրջ մտահոգություններ են հարուցում»: