Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը փորձում է վերականգնել կապը Ռուսաստանի զինված ուժերի հետ


Գեներալ Ջոզեֆ Դանֆորդ, արխիվ
Գեներալ Ջոզեֆ Դանֆորդ, արխիվ

Միացյալ Նահանգները փորձում է վերականգնել կապը Ռուսաստանի ռազմական ուժերի հետ: Պաշտոնական Մոսկվայի փոխանցմամբ՝ դրանք սառեցվել են, երբ ամերիկյան օդուժը սիրիական ռազմական օդանավ խոցեց:

Ամերիկացի գեներալ Ջոզեֆ Դանֆորդի խոսքով՝ ամենավատ բանը, որ հիմա կարող են անել կողմերը, իրավիճակը չափազանցեցնելն է: «Ռուսաստանն ասում է, որ ինչպես մեր, նաև իր նպատակը Սիրիայում «Իսլամական պետության» ոչնչացումն է, և եթե դա է ճշմարտությունը, ապա մենք դա կտեսնեք առաջիկա ժամերին», - ասել է Դանֆորդը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի մասին երկկողմ հռչակագրի շրջանակում Պենտագոնի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG