Մատչելիության հղումներ

Բախվել են Երևան-Մոսկվա միկրոավտոբուսը և բեռնատար․ կա 1 զոհ


Ավտոմայրուղի Ռուսաստանում, ախրիվ
Ավտոմայրուղի Ռուսաստանում, ախրիվ

Հայաստանի մեկ քաղաքացի է մահացել, ևս 5-ը տեղափոխվել են հիվանդանոց Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանում միկրոավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով:

Մեքենաները շարժվել են Մոսկվայի ուղղությամբ: Երևանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսում 17 մարդ է եղել, փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին:

Ամիսներ առաջ «Մոսկվա-Երևան» ուղերթն իրականացնող հայկական ավտոբուսը վթարի էր ենթարկվել Կրասնոդարի երկրամասում: Ավտոբուսում եղել էին 9 ուղևորներ, որոնցից երեքը վթարի հետևաքով տուժել էին:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ վթարի էր ենթարկվել Մոսկվա - Երևան ավտոբուսը: 52 ուղևորներից 5-ը զոհվել էին, շուրջ երեք տասնյակը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

2015-ի նոյեմբերին էլ կրկին Տուլայի տարածաշրջանում​ վթարի էր ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը: 8 մարդ զոհվել էր, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG