Մատչելիության հղումներ

Մադրիդում հազարավոր մարդիկ կառավարությունից պահանջել են ընդունել միգրանտներին


Միգրանտներ Հունաստանում, արխիվ
Միգրանտներ Հունաստանում, արխիվ

Մադրիդում բազմահազարանոց բողոքի ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջել են հավատարիմ մնալ Եվրամիության առաջ ստանձնած պարտավորություններին և ընդունել 17 հազար փախստականի: Իրավապաշտպանների տվյալներով, ներկայումս Իսպանիան ապաստան է տվել ընդամենը 1 հազար 3 հարյուր միգրանտի:

Բողոքի երթը նախաձեռնել են մի քանի տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ՝ այդ թվում Amnesty International-ը:

Հունիսի սկզբներին Եվրամիությունը ընդունել է մոտ 20 հազար միգրանտի, այն դեպքում, երբ համաձայն 2015 թվականին ընդունված պլանի երկու տարվա ընթացքում Հունաստանից և Իտալիայից պետք է ընդունեին 160 հազար փախստականի: ԵՄ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան ի սկզբանե հրաժարվել են միգրանտ ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG