Ֆրանսիացիներն այսօր նոր խորհրդարան են ընտրում: Ընտրությունների առաջին փուլում ընտրվել է ընդամենը չորս խորհրդարանական: Այսօր կորոշվի մնացյալ 573 մանդատների հարցը, որի համար պայքարում է 1146 թեկնածու:
Մայիսի 7-ին ընտրելով երկրի պատմության ամենաերիտասարդ նախագահին՝ Ֆրանսիայի քաղաքացիները այդպիսով հաստատեցին քաղաքական կյանքը թարմացնելու պահանջարկը, նշում է Ֆրանսիական միջազգային ռադիոն:
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 11-ին: Երկրորդ փուլում, ինչպես սոցիալական հարցումներն են վկայում, առաջատար է երկրի նախագահ Էմանյուել Մակրոնի շարժումը: