Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:
Շուրջ 40 րոպե տևած զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են միջազգային մի շարք հարցեր, այդ թվում՝ կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագիրը, Աֆրիկյան մայրցամաքի աղետալի խնդիրները: Կողմերը համակարծիք էին, որ «չպետք է պատեր կառուցվեն, այլ պետք է քանդվեն պատերը»:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գրադարանում տեղի ունեցած հանդիպումը Մերկելի թվով չորրորդ դեմ առ դեմ հանդիպումն է Ֆրանցիսկոս Պապի հետ:
Հաղորդվում է, որ հանդիպման ավարտին Գերմանիայի կանցլերը Պապին է նվիրել արգենտինական քաղցրավենիքներ և դասական երաժշտության ձայնասկավառակներ, մասնավորապես՝ Բեթհովենի ստեղծագործությունների: