Մատչելիության հղումներ

Եգիպտոսում նախկին գլխավոր դատախազի սպանության գործով 31 մեղադրյալներին մահապատիժ է սպառնում


Եգիպտոս - Գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի ավտոշարասյան մեքենաները պայթյունից հետո, Կահիրե, 29-ը հունիսի, 2017թ․
Եգիպտոս - Գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի ավտոշարասյան մեքենաները պայթյունից հետո, Կահիրե, 29-ը հունիսի, 2017թ․

Կահիրեի քրեական դատարանը առաջարկում է Եգիպտոսի նախկին գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի սպանության գործով անցնող 31 մեղադրյալներին մահապատժի ենթարկել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջնական վճիռը կհրապարակվի հուլիսի 22-ին:

Բարաքաթը սպանվել է Կահիրեում 2015 թվականին ռումբի պայթյունից: Պայթուցիկ սարքը գործի է դրվել պաշտոնյային տեղափոխող ավտոշարասյան շարժվելու պահին: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել էր «Գիզայի ժողովրդական առճակատում» խմբավորումը:

2016 թվականի մարտին դատախազությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող վեց հոգու, ովքեր «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության ակտիվիստներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG