Մատչելիության հղումներ

Բեռլինում առաջին «լիբերալ մզկիթն» է բացվել


Գերմանիա - Թուրքական մզկիթ Բեռլինում, արխիվ
Գերմանիա - Թուրքական մզկիթ Բեռլինում, արխիվ

Բեռլինում հայտնի իրավաբան, կանանց իրավունքների պաշտպան Սեյրան Աթեսը բացել է առաջին «լիբերալ մզկիթը», որտեղ միասին կարող են աղոթել կանայք ու տղամարդիկ: Նախաձեռնության նպատակն է այդպիսով փոխել աշխարհում իսլամի կերպարը:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակիցը, 54-ամյա Սեյրան Աթեսը ծնվել է Ստամբուլում՝ թուրք-քրդական ընտանիքում: 1984 թվականին նա ծանր վնասվածքներ է ստացել Բեռլինում՝ թուրք ծայրահեղականների կողմից:

Գերմանիայի մայրաքաղաքի Մոաբիթ շրջանում բացված մզկիթը կրկնակի անվանում ունի՝ «Իբն Ռուշդ-Գյոթե», ի պատիվ 12-րդ դարի արաբ փիլիսոփա Իբն Ռուշդի և գերմանացի մեծ գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG