Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 300 անգամ, այդ թվում՝ ականանետերից և նռնականետերից․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, արխիվ

Հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG