Մատչելիության հղումներ

ԻՊ-ը Մոսուլի ավելի քան 100 հազար բնակչի որպես կենդանի վահան է օգտագործում


Իրաք - Մարտական գործողություններ Մոսուլի արևմտյան Շիֆա թաղամասում, 15-ը հունիսի, 2017թ․
Իրաք - Մարտական գործողություններ Մոսուլի արևմտյան Շիֆա թաղամասում, 15-ը հունիսի, 2017թ․

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Մոսուլի ավելի քան 100 հազար բնակչի որպես կենդանի վահան է օգտագործում Իրաքի կառավարական ուժերի և Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի դեմ պայքարում:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Բրունո Գեդոն Reuters լրատվական գործակալությանն ասել է, որ ջիհադիստների դիպուկահարները կրակ են բացում քաղաքը լքել ցանկացողների վրա՝ ստիպելով վերադառնալ: Գեդոյի խոսքով՝ ջիհադիստական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդիկ զրկված են ջրից ու սննդամթերքից, խնդիրներ կան էլեկտրականության և վառելիքի հետ կապված:

Ամերիկացի և իրաքցի զինվորականների տվյալներով՝ Մոսուլում շուրջ հազար զինյալ կա: Քաղաքը «Իսլամական պետություն»-ից ազատագրելու գործողությունները մեկնարկել են 2016 թվականի հոկտեմբերին: Դրանից ի վեր իրենց տները լքել են մոտ 850 հազար բնակիչներ, շուրջ 200 հազար մարդ ավելի ուշ վերադարձել է Մոսուլի՝ ջիհադիստներից ազատագրված արևելյան շրջաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG