Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Մոլդովային 100 միլիոն եվրո կտրամադրի կոռուպցիայի դեմ պայքարի համար


Եվրամիությունը Մոլդովային 100 միլիոն եվրո փոխառություն կտրամադրի կոռուպցիայի դեմ պայքարի համար: Բրյուսելը հույս ունի, որ ֆինանսական աջակցությունը կօգնի երկրին կայունացնել տնտեսությունը:

Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի և Բելառուսի հետ միասին Արևելյան գործընկերությանը մաս կազմող Մոլդովան ի պատասխան պարտավորվել է նոր քայլեր ձեռնարկել փողերի լվացման դեմ պայքարում, պահպանել բազմակուսակցական խորհրդարանական համակարգը և ակտիվացնել իրավապաշտպան գործունեությունը:

Եվրամիությունը ցանկանում է Մոլդովայի հետ առևտրային պայմանագիր կնքել: Ռուսաստանը դեմ է այդ գործարքին: Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը պնդում է, որ Եվրամիությունը չի կատարում խոստումները և որ երկիրը հույս է կապում Քիշնևի և Մոսկվայի միջև տնտեսական մերձեցման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG