Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ»-ի նախագահին


Երևան, 16-ը հունիսի, 2017 թ․ , լուսանկարը՝ նախագահի կայքէջի

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Սարգսյանը «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը, «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա»:

«Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունը, Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում ունեցած ներդրումն ու զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով իրականացվող ներդրումային նախագծերը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը»,- մասնավորապես, նշված է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ»-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերության միակ բաժնետերն է: «Գազպրոմ Արմենիա»-ն Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարման և բաշխման բացարձակ մենաշնորհ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG