Մատչելիության հղումներ

Այս տարի ահաբեկչության զոհ է դարձել 142 մարդ, վնասվածքներ է ստացել` 379-ը. Եվրոպոլ


Իրավապահները Փարիզում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում, արխիվ
Իրավապահները Փարիզում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում, արխիվ

Ահաբեկչության կասկածանքով՝ 2016 թվականին Եվրամիության տարածքում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել։ Այս մասին ասվում է Եվրոպական ոստիկանական գործակալության՝ Եվրոպոլի ամենամյա զեկույցում։

Ըստ զեկույցի, 2016 թվականին ձերբակալվածների մեծ մասը՝ 718 մարդ, ջիհադիստներ են, նրանց ավելի քան մեկ երրորդը 25 տարեկանից ցածր տարիքի են։

Եվրոպոլի տվյալներով՝ ջիհադիստական հարձակումները Եվրոպայում 2015 թվականին 17-ից նվազել են մինչև 13-ի՝ 2016 թվականին։ Անցած տարի տեղի ունեցած հարձակումներից 6-ի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

ԵՄ-ում անցյալ տարի ընդհանուր առմամբ արձանագրվել է 142 իրականացված, չհաջողված և կանխված հարձակում։ Դրանց մեծ մասը բաժին է հասնում Մեծ Բրիտանիային։

2016 թվականին ահաբեկչությունից ամենաշատը տուժած երկրները, ըստ զեկույցի, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Հունաստանն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG