Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի սպանության գործով կասկածվողներ են ձերբակալվել


Ռուսաստան - Դենիս Վորոնենկովը կնոջ՝ Մարիա Մաքսակովայի հետ, Մոսկվա, հունիս, 2016թ․
Ռուսաստան - Դենիս Վորոնենկովը կնոջ՝ Մարիա Մաքսակովայի հետ, Մոսկվա, հունիս, 2016թ․

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնում է մի քանի անձանց ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության գործով:

Ըստ ուկրաինական "Павлоград.dp" լրատվական գործակալության՝ ձերբակալվածներից մեկը Ռուսաստանում արգելված «Աջ սեկտոր» շարժման նախկին ակտիվիստ Յարոսլավ Տարասենկոն է:

Վորոնենկովը սպանվել է Կիևի կենտրոնում մարտի 23-ին: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սպանությունը որակել էր «Ռուսաստանի կողմից պետական ահաբեկչական գործողություն»: Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, մեղադրանքների սլաքն ուղղել էր դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ:

Անցած տարվա հոկտեմբերին Դենիս Վորոնենկովը կնոջ՝ օպերային հայտնի երգչուհի Մարիա Մաքսակովայի հետ տեղափոխվել էր Ուկրաինա, զգուշանալով Ռուսաստանում քրեական հետապնդումից: Դեկտեմբերին նա Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել և ցուցմունք տվել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանության գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG