Մատչելիության հղումներ

Փենսը փաստաբան է վարձել, ով կպաշտպանի իր շահերը «ռուսական գործում»


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը փաստաբան է վարձել, ով պաշտպանելու է իր շահերն ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ հետաքննությունում։

Փենսը, մասնավորապես, առնչություն ունի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրենի պաշտոնից Ջեյմս Քոմիի հեռացման որոշմանը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախոսները որակում են որպես արդարադատության իրացմանը խոչընդոտում։ Քոմին համակարգում էր «ռուսական գործի» հետաքննությունը։

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը փորձում է պարզել, թե արդյոք անցած տարվա ընտրությունների քարոզարշավի ընթացքում Թրամփի շտաբի և Կրեմլի միջև պայմանավորվածություն կար՝ թուլացնելու Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի դիրքերը, և եթե այո, ապա արդյոք Թրամփի վարչակազմը թաքցնում է նման դավադրության հետքերը։

Հինգշաբթի օրը Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել The Washington Post-ին, որը գրել էր, թե Մյուլերի գլխավորած հետաքննությունը կարող է ներգրավել նաև նախագահին։

«Ես դարձել եմ Ամերիկայի պատմության մեջ վհուկների ամենամեծ որսի զոհ, որը ղեկավարում են մի խումբ վատ ու կռվարար մարդիկ», - Թվիթերում գրել է Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG