Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Կամո Արեյանը, ավագանու այսօրվա որոշմամբ, նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ։

Ավագանու որոշմանը դեմ արտահայտվեցին ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները:

Նշեք, որ 1997-ից Արեյանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետի տեղակալի կամ առաջին տեղակալի պաշտոնը, 1998-ին մի քանի ամսով եղել է նաև քաղաքապետի պաշտոնակատար:

Մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանիում ստացել է 46, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG