Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ. ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին կարող է սպանված լինել ռուսական գրոհի արդյունքում


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 28-ին Սիրիայում Ռուսաստանի օդուժի իրականացրած գրոհի արդյունքում կարող է սպանված լինել «Իսլամական պետություն» զինված խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին:

Ռուսական հարվածի թիրախը եղել է «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաք Ռաքքայում «Իսլամական պետության» ղեկավար անդամների հավաքը, և ալ-Բաղդադիից բացի սպանվել է նաև զինված խմբավորման 30 զինվորական առաջնորդ և շուրջ 300 այլ զինյալ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս պահին քննություն է տարվում փաստերը ճշտելու համար:

Նախկինում ևս պարբերաբար հաղորդագրություններ են տարածվել Բաղդադիի մահվան մասին, որոնք ավելի ուշ հերքվել են:

Ըստ ռուսաստանյան գործակալությունների և BBC-ի

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG