Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տնտեսությունը, ըստ երկրի նախագահի, թևակոխել է զարգացման փուլ


Վլադիմիր Պուտինն այսօրվա հեռուստաասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը հաղթահարել է տնտեսական լճացման երկարատև շրջանը և թևակոխել է զարգացման փուլ:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ երկրի համախառն ներքին արդյունքը երեք եռամսյակ անընդմեջ աճ է գրանցում, զարգացում է ապահովում նաև արդյունաբերական արտադրանքը:

Միաժամանակ, Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանում աղքատության շեմից ցածր ապրող մարդկանց թիվն ավելացել և ներկայումս հասել 13․5 տոկոսի:

Ռուսաստանում տնտեսական ռեցեսիա է սկսվել, երբ 2014 թվականին միջազգային շուկաներում գրանցվել է նավթի սրընթաց գնանկում, արևմտյան երկրներն էլ պատժամիջոցներ են սահմանել ի պատասխան Ղրիմի բռնակցման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG