Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Թուրքիայում՝ ընդդիմադիր պատգամավորին ազատ արձակելու պահանջով


Թուրքիա - Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ

Հազարավոր մարդիկ Անկարայում բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր պատգամավոր, Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ Ենիս Բերբերօղլուին:

Ցույցերին զուգահեռ՝ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախաձեռնել է նաև 425-կիլոմետրանոց բողոքի երթ Անկարայից դեպի Ստամբուլ, որտեղ բանտում պատգամավորը պետք է կրի 25 տարվա ազատազրկման պատիժը:

Բերբերօղլուն մեղադրվում է մամուլին պետական գաղտնիքներ փոխանցելու համար:

Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը Թուրքիայում ամենախոշոր քաղաքական կազմակերպությունն է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG