Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «Երբևէ որևէ կառույցում, որը ես ղեկավարում եմ, չի լինում կադրային լուրջ ցնցում»


Այս պահին արդարադատության նախարարությունում կադրային փոփոխություն չի ակնկալվում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ երբևէ որևէ կառույցում, որն ինքը ղեկավարում է, չի լինում կադրային լուրջ ցնցում։

Հիշեցնենք, մամուլը գրում է, որ «Դավիթ Հարությունյանն ազատվում է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից, աշխատանքից արդեն ազատել է նախարարության գլխավոր հաշվապահին»։

«Գլխավոր հաշվապահը որոշակի խնդիրների պատճառով տեղափոխվել է այլ պաշտոնի, շատ ճիշտ եք ասում, դա չի նշանակում ազատվել կադրերից։ Այս պահին որևէ փոփոխություն չի ակնկալվում, եթե փոփոխություններ լինեն, այդ մասին կհայտնեմ», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Եթե որևէ մեկը թերանա իր աշխատանքում՝ դա կլինի քրեակատարողական հիմնարկում, թե՝ արդարադատության նախարարության աշխատակազմում, բնականաբար, կարող են քայլեր ձեռնարկվել, բայց որևէ ծրագիր` կադրերից ազատվելու, չի եղել։ Երբևէ որևէ կառույցում, որը ես ղեկավարում եմ, չի լինում կադրային լուրջ ցնցում»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG