Մատչելիության հղումներ

Հունիսի 16-ից կգործի Հրազդան-Երևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքը


Արխիվային լուսանկար

Հունիսի 16-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԵԿ) Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար կգործարկի Հրազդան-Ալմաստ (Երևան)-Շորժա էլեկտրագնացքը:

Ըստ ընկերության հաղորդագրության, մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Հրազդան կայարանից կմեկնի 6:45-ին և Երևանի «Ալմաստ» կառամատույց կժամանի 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը կմեկնի ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան կժամանի 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը կմեկնի 17:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

ՀԿԵ-ն նշում է, որ սեզոնային էլեկտրագնացքը գործարկում է յուրաքանչյուր ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Նշենք, որ Երևան-Բաթումի-Երևան գնացքն էլ կգործի հունիսի 15-ից։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG