Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ սպասվում է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպում Վաշինգտոնում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում՝ հաջորդ ամիս Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին ընդառաջ:

«Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրը, հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ՝ հանդիպումը կկայանա հունիսի 19-20-ը:

Պորոշենկոյի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ ասելով, թե հայտարարությունը կտեղադրվի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG