Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ևս մեկ տարով երկարաձգեց Բելառուսի նախագահի և նրա վարչակազմի դեմ պատժամիջոցները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա կառավարության անդամների նկատմամբ:

Սենատին ուղղված նամակում նշված է, որ «կառավարության կողմից ժողովրդավարական գործընթացի քայքայումը, քաղաքական ճնշումների միջոցով մարդկանց իրավունքների ոտնահարումը, կոռուպցիան շարունակում են մնալ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»:

Իրավապաշտպաններն ու ակտիվիստները բազմիցս են հայտարարել, որ 1994 թվականից Բելառուսի իշխանության ղեկին նստած Լուկաշենկոն ճնշումներ է գործում այլախոհների նկատմամբ և չեզոքացնում իր պոտենցիալ մրցակիցներին՝ հենվելով Ռուսաստանի տնտեսական սուբսիդիաների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG