Մատչելիության հղումներ

Թրամփը այցելել է վիրավոր կոնգրեսականին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 14-ը հունիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ հետ, այցելել է հանրապետական օրենսդիր Սթիվ Սքալիսին, ով երեկ հրազենային վիրավորում է ստացել Վաշինգտոնի արվարձաններից մեկում, երբ Կոնգրեսի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ ու աշխատակիցներ բեյսբոլի մարզումներ էին անցկացնում հանրապետականների և դեմոկրատների միջև այսօր կայանալիք հանդիպմանն ընդառաջ:

Հարձակման մեջ կասկածվում է 66-ամյա Ջեյմս Հոջկինսոնը, ով, ըստ նախագահ Թրամփի, միջադեպից ժամեր անց մահացել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից: Հաղորդվում է, որ Իլինոյսում ապրող Հոջկինսոնը ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ, սոցիալական ցանցերում բազմաթիվ քննադատական գրառումներ թողել ԱՄՆ նախագահի ու հանրապետականների հասցեին, իսկ ավելի վաղ` նախընտրական քարոզարշավի ժամանակ, աջակցել Դեմոկրատական կուսակցությունից նախագահության հավակնորդ Բերնի Սանդերսին:

Սանդերսը խստորեն քննադատել է հարձակումը` ընդգծելով, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:

Բժիշկների հաղորդմամբ՝ կոնգրեսական Սթիվ Սքալիսը վիրահատության է ենթարկվել, նրա վիճակը մնում է ծանր:

Թրամփը գովաբանել է ոստիկանների աշխատանքը և կոչ արել ամերիկացիներին մի կողմն դնել քաղաքական տարաձայնությունները: «Մենք ամենաուժեղն ենք, երբ միավորված ենք և երբ միասին աշխատում ենք ընդհանուր բարօրության համար», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG