Մատչելիության հղումներ

Բրիտանիան կարող է մնալ ԵՄ-ում, բայց՝ առանց առավելությունների․ «Բրեքզիթ»-ի բանակցությունների համակարգող


Գի Վերհոֆսթադտ, արխիվ
Գի Վերհոֆսթադտ, արխիվ

Բրիտանիան կարող է փոխել իր միտքը և մնալ Եվրամիությունում, բայց Լոնդոնը չպետք է ակնկալի, որ կպահպանի Եվրամիության բյուջետային զիջումներն ու նախկին առավելությունները: Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել «Բրեքզիթ»-ի բանակցությունների համակարգող, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆսթադտը:

Նշենք, որ ի սկզբանե Միացյալ Թագավորությունը Եվրամիությանը անդամակցել էր որոշ արտոնյալ պայմաններով՝ մյուս անդամակցող երկրների համեմատ:

Եվրամիության սերտ ինտեգրման ջատագով Գի Վերհոֆսթադտը իր ելույթում արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությանը: Վերջինս ասել է, թե Եվրամիության դուռը Բրիտանիայի համար բաց կմնա, քանի դեռ «Բրեքզիթ»-ի բանակցությունները չեն ավարտվել, սակայն բանակցությունների մեկնարկից հետո վերադարձը ավելի դժվարին կլինի:

«Էմանյուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նոր նախագահը, երեկ խոսել է բաց դռան մասին: Նա ասել է, որ եթե Բրիտանիան փոխի միտքը, դուռը բաց կգտնի: Ես համաձայն եմ: Բայց ինչպես Ալիսան հրաշքների աշխարհում՝ բոլոր դռները նույնը չեն: Դա նոր դուռ կլինի: Նոր Եվրոպայի դուռ՝ առանց զիջումների, առանց բարդությունների, իրական ուժով և միասնականությամբ: Դուռ դեպի Եվրոպա», - Եվրախորհրդարանում հունիսի 14-ին ասել է «Բրեքզիթ»-ի բանակցությունների համակարգողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG