Մատչելիության հղումներ

ԱՄՆ գերագույն դատարանը ևս մեկ շաբաթ տվեց վարչակազմին՝ միգրացիոն հրամանագրի հիմնավորումները ներկայացնելու


ԱՄՆ - Միգրացիոն սահմանափակումների մասին նախագահ Թրամփի առաջին հրամանագրի դեմ բողոքի ակցիա Չիկագոյի օդանավակայանում, 29-ը հունվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների գերագույն դատարանը երեկվա որոշմամբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ևս մեկ շաբաթ ժամանակ է տրամադրել՝ մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ հրամանագրի հիմնավորումները ներկայացնելու համար:

Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ միգրացիոն սահմանափակումների հրամանագիրը Թրամփը ստորագրել էր մարտի սկզբին, սակայն այն, ինչպես և նախորդ՝ հունվարի վերջին ստորագրված հրամանագիրը, որով այդ երկրների թվում ընդգրկված էր նաև Իրաքը, արգելափակվել է նահանգային դատարանի կողմից անորոշ ժամկետով՝ խտրական համարվելով:

Թրամփի վարչակազմը Գերագույն դատարանին խնդրել է չեղյալ համարել այդ վճիռները և վերականգնել միգրացիոն սահմանափակումները: Վարչակազմի խնդրանքը բավարարելու համար պահանջվում է Գերագույն դատարանի 9 դատավորներից առնվազն 5-ի համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG