Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում՝ կարկուտ․ ՀՀ ԱԻՆ


Երևանյան տեսարան, արխիվ
Երևանյան տեսարան, արխիվ

Հայաստանի տարածքում հունիսի 14-ին, 16-ին, 18-ին հիմնականում երեկոյան ժամերին, հունիսի 15-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հունիսի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում հունիսի 14-ին, 16-ին, 18-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG