Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
ՊՆ հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված 11 հարցեր, այդ թվում` կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացման, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների, համակազմերի ուժերի և միջոցների համատեղ պատրաստության վերաբերյալ:
Պաշտպանական գերատեսչությունից նաև հաղորդում են, որ Հայաստանի ԶՈՒ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 16-ը Մոսկվայում կմասնակցի ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը: