Հունգարիան խստացրեց վերահսկողությունն այն ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորվում են արտերկրից: Կառավարության օրենսդրական նախագծին կողմ է քվեարկել երկրի խորհրդարանի 130, դեմ՝ 44 պատգամավոր:
Նորամուծության հեղինակ՝ վարչապետ Վիկտոր Օրբանը պնդում է, որ այդպիսով իրենք փորձում են բարձրացնել թափանցիկության մակարդակը, պայքարել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ:
Նման պնդումները Հունգարիայի հանրությունն այնքան էլ համոզիչ չի համարում:Երկրում նախորդ ամիսներին հակակառավարական բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարների համոզմամբ՝ իշխանությունների նպատակն «անկախ ձայները լռեցնելն է»: