Մատչելիության հղումներ

Մինսկը հայտարարում է ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալման մասին


Բելառուսական ԿԳԲ-ի ղեկավար Վալերի Վակալչուկը հայտարարել է, որ բելառուսական իշխանությունները տարվա սկզբից ի վեր՝ ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 8 անձանց: Վակալչուկը լրագրողներին հայտնել է, թե նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալներից մեկը կապ ունի Արևմտյան Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու հետ:

Բելառուս պաշտոնյան չի հստակեցրել՝ հատկապես որտեղ էր իրականացվելու ծրագրված հարձակումը և արդյո՞ք այն տեղի է ունեցել: Վակալչուկի խոսքով, 2016 թվականին Բելառուսում ահաբեկչության հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 17 մարդ, իսկ 2015-ին՝ 21:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG