Մատչելիության հղումներ

ՄԱԿ առաքելությունը փորձում է պարզել Դոնեցկում անհետացած լրագրողի ճակատագիրը


Ստանիսլավ Ասեև (Վասին), արխիվ
Ստանիսլավ Ասեև (Վասին), արխիվ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով դիտորդական հատուկ առաքելությունը փորձում է պարզել հունիսի 2-ին Դոնեցկում անհետացած լրագրող Ստանիսլավ Ասեևի ճակատագիրը: Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրայզերը:

Այն, որ Ասեևը Դոնեցկում առևանգվել և բռնի կերպով պահվում է ռուսամետ անջատականների մոտ, հայտնի է դարձել հունիսի 6-ին: Ֆեյսբուքում այդ մասին գրել էր լրագրողի ընկերը՝ նախկին պատգամավոր Եգոր Ֆիրսովը: Ավելի ուշ լուրը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

Ուկրաինայի Լրագրողների ազգային միությունը երեկ դիմել է ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում աշխատող միջազգային առաքելությունների ներկայացուցիչներին խնդրանքով՝ օգնել պարզելու Ասեևի գտնվելու վայրը:

Ասեևը, ով հայտնի է նաև որպես Ստանիսլավ Վասին, ժամանակ առ ժամանակ թղթակցել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG