Մատչելիության հղումներ

Ռահմոնը դստերը հերթական բարձր կոչումն է շնորհել


Օզոդա Ռահմոն, արխիվ
Օզոդա Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր ավագ դուստր Օզոդա Ռահմոնին շնորհել է արդարադատության պետական խորհրդականի կոչում:

Տաջիկստանի նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Օզոդա Ռահմոնի նոր կոչումը համարվում է ամենաբարձրը դատաիրավական համակարգում, նշում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը:

Էմոմալի Ռահմոնի ավագ դուստրը նախագահի աշխատակազմը ղեկավարում է 2016 թվականից: Մինչ այդ նա թեզ էր գրում՝ «Տաջիկստանում կանանց ազատությունների և իրավունքների մասին օրենսդրության զարգացումը» թեմայով:

Մասնագիտությամբ իրավաբան 38-ամյա Օզոդա Ռահմոնը բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև երկրի դիվանագիտական գերատեսչությունում, ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

25 տարի անընդմեջ Տաջիկստանը ղեկավարող Էմոմալի Ռահմոնի ավագ որդին՝ Ռուստամը նախկինում ղեկավարել է մաքսային ծառայությունը, ապա՝ հակակառուպցիոն գերատեսչությունը, իսկ ներկայումս մայրաքաղաք Դուշանբեի քաղաքապետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG