Մատչելիության հղումներ

Լապշինի գործը կքննի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը


Ադրբեջան - Բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվի օդանավակայանից տեղափոխում են բանտ, 7-ը փետրվարի, 2017թ․

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատական գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան, առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի վերջերին, փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով 2016-ի դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Բաքուն պահանջեց Մինսկից արտահանձնել Լապշինին։ Բելառուսի դատախազությունը բավարարեց այդ պահանջը և այս տարվա փետրվարին արտահանձնեց բլոգերին։

Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG