Մատչելիության հղումներ

Վեճ Սեֆիլյանի գործով նիստի մեկնարկին կարգադրիչների և փաստաբանների միջև


Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կսկսվի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը։

Դատարանում անվտանգության խիստ միջոցառումներ են անցկացվում, շենքից դուրս տասնյակ ոստիկաններ են կուտակված, մուտքի մոտ մանրակրկիտ զննում են ներս մտնողներին, գրանցում են անձնագրային տվյալները։

Կարգադրիչները փաստաբան Տիգրան Հայրապետյանից և Արայիկ Պապիկյանից պահանջեցին բացել իրենց ձեռքի պայուսակները, փաստաբանները հրաժարվեցին՝ դա որակելով խուզարկություն, կարգադրիչներն էլ արգելեցին նրանց պայուսակով մուտք գործել դատարան։

Փաստաբաններն ասացին, որ խախտվել է իրենց իրավունքը և ապօրինաբար իրենց թույլ չի տրվում մուտք գործել նիստերի դահլիճ։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով․ ըստ մեղադրանքի, նա մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրել մայրաքաղաքում՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով, դրա կազմակերպման համար նախապատրաստական գործողություններ է կատարել։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, բայց, ինչպես նշվում է մեղադրականում, չի հասցրել ավարտել այս գործողությունները։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG