Մատչելիության հղումներ

ՄԱԿ զեկույց․ Այս տարի Աֆղանստանում 125 հազար մարդ լքել է իր տունը


Աֆղանստան - Ներքին տեղահանված ընտանիք ժամանակավոր կացարանում, Հերաթ գավառ, ապրիլ, 2017թ․
Աֆղանստան - Ներքին տեղահանված ընտանիք ժամանակավոր կացարանում, Հերաթ գավառ, ապրիլ, 2017թ․

Այս տարվա սկզբից ավելի քան 125 հազար մարդ ստիպված է եղել թողել իր տունը Աֆղանստանում շարունակվող հակամարտության պատճառով, վկայում են ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի տվյալները: Միայն վերջին երկու շաբաթների ընթացքում 22 հազար մարդ է տարհանվել:

Ըստ զեկույցի՝ 2017-ի տվյալներն ավելի մտահոգիչ են նախորդ տարվանից:

Զեկույցում մատնանշված է, որ տարհանման պատճառ է դառնում նաև աճող աղքատությունը, ինչի հետևանքով շատ ընտանիքներ ստիպված են բնակավայրից բնակավայր տեղափոխվել՝ ապրելու միջոցներ գտնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG