Մատչելիության հղումներ

Կատարի արտգործնախարարը «անարդար» և «անօրեն» է որակել Դոհայի նկատմամբ պատժամիջոցները


Կատարի արտգործնախարար Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանի, արխիվ

Կատարի արտգործնախարար Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանին «անարդար» և «անօրեն» է որակել Դոհայի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները:

Հիշեցնենք, մահմեդական մի շարք երկրներ այս ամիս խզեցին դիվանագիտական, տնտեսական կապերը Կատարի հետ՝ մեղադրելով երկրին ահաբեկչությունը սատարելու մեջ:

Կատարի արտգործնախարարը երեկ ողջունել է այլ երկրների՝ դիվանագիտական կոնֆլիկտը հարթելու ջանքերը, սակայն ընդգծել, որ ոչ ոք չի կարող ուղղորդել Կատարին արտաքին քաղաքականության հարցերում:

Փարիզում կայացած հանդիպումներից հետո արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ Կատարը պատրաստ է բանակցել Պարսից ծոցի երկրների հետ հավաքական անվտանգության հարցերի շուրջ՝ պնդելով, սակայն, որ Կատարի արտաքին քաղաքականությունը բաց չէ բանակցելու համար:

«Ոչ ոք իրավունք չունի ճնշում գործադրել Կատարի վրա և լռեցնել «Ալ-Ջազիրա» հեռուստակայանը, որը տեղակայված է Դոհայում», - ասել է Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG