Մատչելիության հղումներ

ԻՊ-ը սպառնում է այս ամիս նոր հարձակումներ գործել տարբեր աշխարհամասերում


ԻՊ զինյալը Սիրիայի Ռաքքա քաղաքում, արխիվ
ԻՊ զինյալը Սիրիայի Ռաքքա քաղաքում, արխիվ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ձայնագրություն է տարածել, որում սպառնում է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի ընթացքում նոր հարձակումներ գործել Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ավստրալիայում, Իրանում, Իրաքում, Սիրիայում և Ֆիլիպիններում:

Ռամադանի տոնակատարությունները մեկնարկել են մայիսի վերջին:

Ձայնագրության հավաստիությունը դեռևս ճշտված չէ, սակայն ձայնը նման է նախորդ հաղորդագրության ձայնին, որը ենթադրաբար պատկանում է ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբի ալ-Հասան ալ-Մուհաջերին:

Երեկ Միացյալ Նահանգների գանձապետարանը հայտարարել է, որ ֆինանսական պատժամիջոցներ է կիրառում խմբավորման երկու ենթադրյալ գրոհայինների նկատմամբ, որոնք մեղադրվում են քիմիական զենք արտադրելու մեջ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է երկու շաբաթից մամուլի ասուլիս հրավիրել, որի ընթացքում մանրամասներ կներկայացնի «Իսլամական պետության» դեմ պայքարի իր ծրագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG