Մատչելիության հղումներ

Այսօր կշարունակվի Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը


Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, 26-ը մայիսի, 2017թ.

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ զուտ իրավական առումով ոչ մի դրական ակնկալիք չունեն այս դատավարությունից։

«Բնականաբար ոչ մի դրական ակնկալիք չենք կարող ունենալ, ընդհանրապես այս համակարգից, այս համակարգի տարրական իշխանություն կոչվող լծակից, այդ առումով, զուտ իրավական իմաստով ոչ մի դրական ակնկալիք չենք կարող ունենալ: Բայց վստահ եմ, որ եթե միտումնավոր խափանումներ չլինեն, այս գործընթացը՝ և՛ Ժիրայր Սեֆիլյանի, և՛ իր հետ դատվողների, և՛ նաև «Սասնա ծռերի», պետք է հնարավորություն տա հենց իրենց՝ Ժիրայրին և մյուսներին, ներկայացնել իրենց քաղաքական տեսակետները, և այլն։ Այդ առումով՝ այս գործընթացը, կրկնում եմ, եթե խափանումներ չլինեն իշխանությունների կողմից, ինչը խիստ հավանական է, դրական կարելի է համարել», - ասաց Ենիգոմշյանը։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով․ ըստ մեղադրանքի, նա մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրել մայրաքաղաքում՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով, դրա կազմակերպման համար նախապատրաստական գործողություններ է կատարել։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, բայց, ինչպես նշվում է մեղադրականում, նա չի հասցրել ավարտել այս գործողությունները։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG