Մատչելիության հղումներ

Brexit-ի շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 19-ին


Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները մեկնարկելու են հունիսի 19-ին: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցով նախարար Դեյվիդ Դևիսը:

Եվրամիության ղեկավարները հույս ունեն, որ Մեծ Բրիտանիայում ծավալված հետընտրական զարգացումները և նոր կառավարության ձևավորումը չեն ազդի բանակցությունների ժամանակացույցի վրա:

«Մեր կողմից բոլոր պատրաստություններն արդեն իսկ արվել են: Եվրամիության նպատակն է այնպիսի երկխոսություն ծավալել Լոնդոնի հետ, որը կհանգեցնի հստակ արդյունքների: Բանակցությունների մեկնարկն, ըստ հաստատված ժամանակացույցի, բխում է նաև Մեծ Բրիտանիայի շահերից», - հայտարարում էր Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG