Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանությունը ԱԻՆ-ը մշտապես համարել է հուսալի գործընկեր. Ռիչարդ Միլս


Միացյալ Նահանգներն ու Հայաստանը 25 տարի շարունակ գործընկերներ են եղել, այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ։

Միլսը հավելել է, որ ԱՄՆ դեսպանությունը Արտակարգ իրավիճակների նախարարությանը մշտապես համարել է հուսալի գործընկեր:

«Մենք սպասում ենք մեր հետագա համագործակցությանը նախարարության հետ, որը հետևողականորեն աշխատում է արտակարգ իրավիճակների պատրաստականության ու արդյունավետ արձագանքման կարողությունների մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ», - ըստ ԱԻՆ հաղորդագրության, ասել է ԱՄՆ դեսպանը։

Հանդիպմանը քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ակտիվացման և ընդլայնման հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել փրկարարների վերապատրաստման, փորձի փոխանակման, տեսական և գործնական դասընթացների անցկացման գործընթացները՝ ելնելով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության արդիականացման նոր կարիքներից:

ԱԻ նախարարը շեշտել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ այն կարող է դառնալ առավել սերտ և արդյունավետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG