Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարարը


Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսեր, արխիվ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը:

Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ նույն օրը կկայանան Նալբանդյանի և Միկսերի բանակցություններն ու համատեղ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG