Մատչելիության հղումներ

Կոսովոյի խորհրդարանի ընտրություններում առաջատարը իշխող կուսակցությունն է


Ընտրությունները Կոսովոյում, 11-ը հունիսի, 2017թ․

Կոսովոյում իշխող կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը թեև առաջատարն է երեկ անցկացված վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում, բայց հավանաբար չի ստանա բավարար մանդատներ կառավարություն կազմելու համար՝ ո՛չ միայնակ, ո՛չ նախատեսված կոալիցիոն գործընկերների հետ։

Հունիսի 11-ի քվեարկությունը նաև ամրապնդեց ձախակողմյան «Ինքնորոշման շարժում» կուսակցության դիրքերը, որը գրեթե կրկնապատկել է իր աջակիցների թիվը վերջին ընտրություններից հետ և այս անգամ հայտնվել երկրորդ տեղում։

2008 թվականին Սերբիայից անկախություն հռչակելուց ի վեր Կոսովոյում երրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում: Վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ Կոսովոյի խորհրդարանը անվստահություն հայտնեց վարչապետ Իսա Մուստաֆայի կառավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG