Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Ադրբեջանցիներն իրենք են վառում իրենց ցանքատարածքները


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հերքում է հայկական բանակի ստորաբաժանումների կողմից Աղդամի շրջանի բնակավայրերին մոտակա տարածքներում հրդեհումների մասին ադրբեջանական կողմի հաղորդումները:

«Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է: Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG