Մատչելիության հղումներ

Առնվազն 12 զոհ, տասնյակ վիրավորներ Ռուսաստանում ավտոբուսի վթարի հետևանքով


Ավտոմայրուղի Ռուսաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանում առնվազն 12 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել ավտոբուսի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Իրկուտսկ - Չիտա ավտոճանապարհին, հայտնում են պաշտոնական աղբյուրները։

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է 30-ից ավելի վիրավորների մասին։

Ըստ իշխանությունների՝ տարածաշրջանի սրբատեղիներ Ռուս ուղղափառ եկեղեցու ուխտավորների տեղափոխող ավտոբուսում 51 մարդ է եղել: Ավտոբուսը կողաշրջվել է:

Տեղական պաշտոնյաներից մեկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ վթարի վայրի մոտակայքում ավտոճանապարհի վրա աշխատանքներ էին իրականացվում:

Անդրբայկալյան նահանգում հունիսի 13-ը սգո օր է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG