Մատչելիության հղումներ

Իրանը սննդամթերք է առաքել Կատար


Իրանը սննդամթերքով բեռնված հինգ ինքնաթիռ է առաքել Կատար, որն այս շաբաթվա սկզբից շրջափակման մեջ է հարևան պետությունների կողմից:

Արաբական աշխարհի 7 պետություններ, այդ թվում` Սաուդիան Արաբիան, Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը այս շաբաթվա սկզբին հայտարարեցրին, թե սառեցնում են դիվանագիտական կապերը Կատարի հետ, քանի որ նավթով ու գազով հարուստ այդ երկիրը աջակցում է ահաբեկիչներին ու փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Դոհան կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ավելի վաղ Կատարին աջակցություն էր հայտնել նաև Թուրքիայի նախագահը, երկրի խորհրդարանն էլ արագացված կարգով օրինագիծ էր ընդունել՝ այդ երկրում թուրքական հավելյալ զորախումբ ուղարկելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG