Պուերտո Ռիկոյում հանրաքվե են անցկացնում կղզու հետագա ճակատագիրը որոշելու հարցով:
Ներկայումս կարիբյան այս կղզին Միացյալ Նահանգների հետ ասոցիացված պետություն է, որի քաղաքացիներն ունեն ամերիկյան անձնագրեր, վճարում են որոշ ամերիկյան հարկեր, սակայն, չեն օգտվում սոցիալական արտոնություններից ԱՄՆ մյուս քաղաքացիների նման:
Հանրաքվեով այժմ կղզու բնակիչները երեք ընտրություն ունեն՝ պահպանել Պուերտո Ռիկոյի ներկայիս կարգավիճակը, միավորվել Ամերիկայի հետ որպես 51-րդ նահանգ, կամ լիակատար անկախություն հռչակել:
Նույն հարցով 5 տարի առաջ անցկացված հանրաքվեն միանշանակ պատասխան չտվեց: Իշխանությունները ստիպված էին կրկին քվեարկություն կազմակերպել՝ երկրում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, որի արդյունքում անցած ամիս կղզին ստիպված էր հայտարարել սնանկացման մասին: