Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են. Մակրոնն ակնկալում է իր կուսակցության հաղթանակը


Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են՝ մեկ ամիս առաջ կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնք Ելիսեյան պալատ բերեցին երիտասարդ, կենտրոնամետ Էմանյուել Մակրոնին:

Վերջինս ակնկալում է, որ իր՝ մեկ տարի առաջ հիմնադրված կուսակցությունը կստանա խորհրդարանի 577 մանդատների մեծ մասը:

Մայիսին կայացած նախագահական ընտրություններում ավանդական երկու կուսակցությունների՝ Հանրապետականների ու Սոցիալիստների թեկնածուները չանցան երկրորդ փուլ՝ առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Եթե խորհրդարանական այս ընտրություններում էլ Մակրոնի կուսակցությունը մեծամասնություն ստանա, սա կդառնա բեկումնային պահ Ֆրանսիայի ներքաղաքական դաշտում:

Երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են երկու փուլով, հաջորդ քվեարկությունը տեղի կունենա առաջիկա կիրակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG