Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հավանություն է տվել Կատարում հավելյալ թուրքական զորախումբ տեղակայելու օրինագծին, որն ավելի վաղ երկրի խորհրդարանն արագացված կարգով ընդունել էր:
Երեկ ելույթ ունենալով Ստամբուլում՝ Էրդողանը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած արաբական երկրներին կոչ է արել վերացնել այդ երկրի շրջափակումը, ընգդծելով՝ Թուրքիան կշարունակի նախկինի նման աջակցել «Կատարի եղբայրներին»: Թուրքիան այդ երկրի ռազմակայանում այժմ 90 զինվոր ունի, առաջիկայում նրանց թիվը կավելացնի ևս 250-ով:
Սաուդիան Արաբիան ու դաշնակից ևս 6 երկրներ շաբաթվա սկզբից սառեցրել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ, նաև դադարեցրել տրասպորտային հաղորդակցությունը՝ պնդելով, թե գազի և նավթի հարուստ պաշարներ ունեցող այդ երկիրն աջակցում է ահաբեկիչներին ու փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: