Մատչելիության հղումներ

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ․ ՊԲ


Հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը, հավելելով․ «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG