Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը հայտնվել է Բաքվի «սև ցուցակում»


Ռուսաստանցի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ընդգրկվել է Ադրբեջանի իշխանությունների սահմանած և 2013 թվականից գործող «սև ցուցակում»: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Լիմոնովը Լեռնային Ղարաբաղ էր այցելել մայիսին, ինչպես տեղական լրատվամիջոցներն են հայտնել՝ մեկշաբաթյա մասնավոր այցով:

Ղարաբաղյան այցի մասին «Սվոբոդնայա պրեսայում» հրապարակված իր հոդվածում Լիմոնովը կարծիք էր հայտնել, թե ճանաչելով Ղարաբաղը՝ Ռուսաստանը կբարգավաճի:

«Ղարաբաղը (խորհուրդ եմ տալիս մտածել այս թեմայի շուրջ) մոլորակի այս հատվածում ամենահեռավոր քրիստոնեական հողն է: Ղարաբաղը սահմանակից է Իրանին, Թուրքիային և Ադրբեջանին: կատաղի ու մոլեգնող արմատական իսլամի մթնոլորտում մենք պետք է առանձնահատուկ ձևով հոգ տանենք այդ հողերի մասին», - գրել է Լիմոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG